VBET ՀՊԼ 13-րդ տուրի շրջանակում «Արարատն» այսօր սեփական հարկի տակ ընդունել էր «Սևանին»։
Հանդիպման առաջին խաղակեսում «Արարատը» երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը․ աչքի ընկան Պոբուլիչն ու Դեբլեն։ Երկրորդ խաղակեսը հյուրերն ավելի ակտիվ սկսեցին և կարողացան մեկ գնդակ հետ բերել․ հրաշալի գոլով աչքի ընկավ Ալեքսիչը։
Սակայն ավելին անել «Սևանի» ֆուտբոլիստներին չհաջողվեց, իսկ ահա տանտերերը ևս մեկ անգամ կարողացան գրավել Դիդիի դարպասը․ Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո (որը երկրորդն էր այս խաղում) իր հաշվին գոլ գրանցեց Առաքելյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 3-1։
Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 26 միավոր և մրցաշարային աղյուսակում 3-րդն են։ Հյուրերը 20 միավորով 4-րդն են։