Երեկ ռուս թենիսիստ և աշխարհի 2-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը Փարիզում ընթացող Masters-ի (ATP-1000) կիսաեզրափակչում հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևին (4-րդ տեղ ATP-ում):
Հանդիպումը տևեց 1 ժամ 20 րոպե և ավարտվեց Մեդվեդևի հաղթանակով՝ 6:2, 6:2 հաշվով:
Եզրափակչում Մեդվեդևը կհանդիպի աշխարհի ներկայիս 1-ին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ։
Մեդվեդևն ու Ջոկովիչը նախկինում հանդիպել են 9 անգամ։ Ջոկովիչը հաղթել է 5 խաղում, իսկ Մեդվեդևը՝ 4։ Նրանց վերջին հանդիպումը կայացել է 2021 թվականի սեպտեմբերի 12-ին․ Մեդվեդևը հաղթել է ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում՝ 6։4, 6։4, 6։4։
Մեդվեդև-Ջոկովիչ հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին և կսկսվի 18:00-ին (Երևանի ժամանակով):