Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն մինչև վերջին պահը սպասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պաշտոնանկ անի թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին՝ նախքան «Տոտենհեմի» առաջարկն ընդունելը, հայտնում է լրագրող Ռոբերտո Գոտտան։
«Ես հասկանում եմ, ինչու էր Կոնտեն սպասում մինչև վերջին պահը։ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի լավ կազմ ունի, ավելի լավ խաղացողներ:
Այնուամենայնիվ, «Յունայթեդը» երբեք հրապարակավ չի հայտարարել, որ չի աջակցում Սուլշերին։ Բայց մյուս կողմից, Կոնտեն Մանչեսթերում ստիպված կլիներ անմիջապես արդյունք տալ, իսկ Տոտենհեմում նա կարող է թիմին նախապատրաստել հաջորդ մրցաշրջանի համար»,- Գոտտային է մեջբերում Tuttomercatoweb-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հեռացնել Սուլշերին՝ Պրեմիեր լիգայում «Լիվերպուլից» 0-5 հաշվով պարտվելուց հետո, և նշվում էր, որ նրան կարող է փոխարինել Կոնտեն, սակայն նոյեմբերի 2-ին իտալացին նշանակվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ։
























































