Հարձակվող Սեդրիկ Բակամբուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ 30-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիներն արդեն կապ են հաստատել «Բեյջին Գուանի» հարձակվողի հետ։ Բակամբուի պայմանագիրը չինական ակումբի հետ ուժի մեջ է մինչև հունվարի 1-ը։
Այսպիսով, կատալոնական ակումբը կարող է անվճար ստանալ նրա տրանսֆերը։
Այս մրցաշրջանում Սեդրիկ Բակամբուն մասնակցել է 13 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։ Նշենք, որ ժամանակին աֆրիկացի հարձակվողը հանդես է եկել «Վիլյառեալում»։
























































