Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Ջենոայի» հետ։
Ուկրաինացի մասնագետը մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի։ Շևչենկոն «Ջենոայում» տարեկան 2 մլն եվրո կստանա՝ գումարած բոնուսնեը։
«Ջենոան» ավելի վաղ հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Դավիդե Բալարդինիի պաշտոնանկության մասին։ Դեռևս հայտնի չէ՝ նրան փոխարինողի անունը։
«Ջենոան» այս պահին Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 12 խաղից հետո վաստակած 9 միավորով։ Հաջորդ տուրում «Ջենոան» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։
























































