«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆատին վնասվածք է ստացել «Սելտայի» դեմ խաղի առաջին կեսում:
19-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել առաջին կեսի վերջնամասում, իսկ ընդմիջմանը փոխարինվել է: Ամենայն հավանականությամբ, Ֆատին վնասել է ազդրի հետին հատվածը:
Ֆատին երկար ժամանակ վերականգնվում էր ծնկի վնասվածքից:
Բացի դա, ընդմիջմանը փոխարինվել է նաև պաշտպան Էրիկ Գարսիան՝ դարձյալ վնասվածքի պատճառով:
























































