Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրվել «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերով, ով կարող է ազատ գործակալ դառնալ 2022 թվականի ամռանը։
As-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը վերահսկում է կենտրոնական պաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Մադրիդցիները ցանկանում են ուժեղացնել պաշտպանության կենտրոնը այն բանից հետո, երբ ակումբը լքեցին Ռաֆայել Վարանը և Սերխիո Ռամոսը: Այժմ Մադրիդի «Ռեալում» պաշտպանների հիմնական զույգն են Դավիդ Ալաբան ու Էդեր Միլիտաոն։
Ռյուդիգերը ցանկանում է ստանալ տարեկան 12 միլիոն եվրո, «Չելսին» դեռ պատրաստ չէ նրան այդքան վճարել։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։