«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա հանդիպման մասին։
«Չեմ կարծում, որ նրանք կկարողանան գերազանցել մեր ձեռքբերումները Պրեմիեր լիգայի տիտղոսների քանակով։ Բայց մենք պետք է հարգեք այն, ինչ նրանք արել են վերջին 10 կամ նույնիսկ 4-5 տարիների ընթացքում: Նրանք գերակշռում էին Անգլիայում և Եվրոպայում։
Բայց մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, անպայման կվերադառնանք։ Կարծում եմ՝ մենք թիվ մեկն ենք Մանչեսթերում և, հնարավոր է, աշխարհում»,-ասել է Սուլշերը:
Մանչեսթերյան դերբին տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին: