Թուրինի «Յուվենտուսը» մեծ աշխատանք է կատարում հաջորդ ամառ Պոլ Պոգբային Իտալիա վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է todofichajes.com-ը:
Ֆրանսիացի կիսապաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։ Կիսապաշտպանը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ։
Ըստ լուրերի՝ «Յուվենտուսը» պատրաստ է խաղացողին առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 15 միլիոն եվրո աշխատավարձով։