«Ռեալը» պատրաստ է դիտարկել հարձակվող Էդեն Ազարին վաճառելու տարբերակը։
Բելգիացին կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է Liverpoolecho-ն: Էդենի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Գերմանացի մասնագետը կարծում է, որ Ազարի խնդիրը ոչ թե մարզավիճակի անկման, այլ հոգեբանության մեջ է։
Ըստ Կլոպի՝ բելգիացին հոգեպես պատրաստ չէ «Ռեալի» առաջատարը լինելուն, և նրա խաղաոճն ավելի հարմար է Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալու համար, քան Լա Լիգայում։
Ազարի աշխատավարձը կարող է խոչընդոտ դառնալ այս տեղափոխության համար։ Էդենը դեռ ցանկանում է բարձր աշխատավարձ ստանալ, նույնիսկ եթե նրա խաղամակարդակը նվազել է, հայտնում է աղբյուրը։
Այս մրցաշրջանում Ազարը «Ռեալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ կատարելով 1 գոլային փոխանցում։
























































