VBET ՀՊԼ 13-րդ տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն այսօր սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան մեկ գնդակ ուղարկել հյուրերի դարպասը․ աչքի ընկավ Միքայել Միրզոյանը։ Այսպիսով, ԲԿՄԱ-ն երկրորդ հաղթանակը տարավ ընթացիկ մրցաշրջանում։
Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 6 միավոր և եզրափակում են մրցաշարային աղյուսակը։ Հյուրերը 9 միավորով 8-րդն են։