Միլանի «Ինտերի» նորեկ Քրիստիան Էրիկսենը կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեա»լ, հաղորդում է AS պարբերականը:
Էրիկսենը մադրիդյան թիմի հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել, սակայն Զիդանը չի ցանկացել ֆուտբոլիստին տեսնել իր ակումբում: Դանիացին մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ ֆրանսիացի մասնագետը կփոխի որոշումը, սակայն ապարդյուն:
Էրիկսենին ցանկանում էր իր կազմում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ֆուտբոլիստն անձնական պատճառներով չի ցանկացել մնալ Անգլիայում:
Էրիկսենը «Ինտեր» տեղափոխվեց 20 մլն ֆունտ ստերլինգի դիմաց: