Իտալական «Նապոլին» հայտարարել է «Ինտերի» կիսապաշտպան Մատեո Պոլիտանոյի տեղափոխության մասին։
Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Պոլիտանոն «Նապոլի» է տեղափոխվել վարձակալական հիմունքներով հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով։
26-ամյա Պոլիտանոն «Ռոմայի» սան է։ Նա 2018 թվականից էր հանդես գալիս Միլանի «Ինտերում»։