Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մամուլի ծառայությունը հրապարակել է մարզիկների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Իտալացի Յանիկ Սիներն առաջին անգամ ընդգրկվել է լավագույն տասնյակում՝ դուրս գալով Վիեննայի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Վարկանիշի առաջատարը մնում է սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդ հորիզոնականը պահպանում է Դանիիլ Մեդվեդևը։
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 10340 միավոր
2 (2). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 9540
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 7840
4 (4). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 7180
5 (5). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5635
6 (6). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) – 5150
7 (7). Մատեո Բերետտինի (Իտալիա) — 4768
8 (8). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 3670
9 (11). Յաննիկ Սիներ (Իտալիա) — 3395
10 (10). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — 3366
























































