Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրնկալվեց «Լևանտեին» ու հերթական միավորները կորցրեց:
Առաջին խաղակեսում Գրիզմանի գոլին 11 մետրանոց դիպուկ հարվածով պատասխանեց Բարդին: 77-րդ րոպեին Կունյան ևս մեկ անգամ առաջ մղեց մադրիդյան թիմին: Խաղավերջում մրցավարը ևս 11 մետրանոց նշանակեց Օբլակի դարպասին. նշակետից կրկին դիպուկ էր Բարդին:
«Ռեալ Սոսյեդադը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտայի» դարպասը. աչքի ընկան Իսակն ու Էլուստոնդոն:
Այսպիսով, «Սոսյեդադն» այս պահին 24 միավորով առաջատարն է, «Ատլետիկոն» 19 միավորով 6-րդ տեղում է, «Լևանտեն» 6 միավորով նախավերջինն է, իսկ «Սելտան» 10 միավորով 14–րդն է:
ռ