«Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին հրաժարվել է խոսել «Բարսելոնայում» հնարավոր աշխատանքի մասին։ ԶԼՄ-ների տեղեկություններով, թիմի նախկին կիսապաշտպանը մոտ ժամանակներս կգլխավորի կատալոնական ակումբը։
«Ես կենտրոնացած եմ «Ալ-Սադդում» աշխատանքի վրա։ Այլևս ոչինչ չեմ կարող ասել»,- Չավիի խոսքերն է փոխանցում RMCSport-ը։
Չավին ավելի վաղ նոր պայմանագիր էր կնքել «Ալ-Սադդի» հետ, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Բայց ակումբի ղեկավարությունը, ԶԼՄ-ների տեղեկություններով, չի խանգարի, եթե նա լուրջ առաջարկ ստանա թոփ-ակումբից։