«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, ով առաջիկայում կարող է դառնալ «Բարսայի» գլխավոր մարզիչը, ակումբի ղեկավարությանը հայտնել է ցանկալի տրանսֆերի մասին:
Ինչպես հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն, Չավին ցանկանում է, որպեսզի թիմն ունենա արագաշարժ կենտրոնական պաշտպան, ինչպիսին է «Սևիլյայի» պաշտպան Ժյուլ Կունդեն: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» ու «Ռեալը»:
Ըստ աղբյուրի, Չավին ցանկանում է Անսու Ֆատիին ու Ուսման Դեմբելեին եզրերում օգտագործել: «Բարսան» դեռ չի կարողացել համաձայնության գալ Դեմբելեի հետ՝ նոր պայմանագրի հարցում, որը լրանում է 2022 թ-ի հունիսի 30-ին: