Շուտով «Բարսելոնան» պետք է հայտարարի թիմի նոր գլխավոր մարզչի անունը, հայտնում է լրագրող-ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը շուտով կհայտարարի նոր ժամանակավոր մարզչի մասին։ Նրանից հետո գլխավոր մարզիչը կնշանակվի Չավին։ Վերջինս ընդունել է կատալոնական ակումբի նախագիծը՝ նախագահ Լապորտայի հետ խոսելուց հետո։ Բայց «Ալ-Սադի» հետ բանակցությունները դեռ շարունակվում են։
Նշվում է, որ Լապորտան այսօր կհայտարարի Չավիի՝ թիմի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին։
Հաղորդվում է, որ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կդառնա Ալբերտ Կապելյասը, ում էլ հետագայում կփոխարինի Չավին։