Իսպանական Պրիմերայի 11-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Ռայո Վալեկանոյի» հետ և նվազագույն հաշվով պարտություն կրել: Տանտերերի կազմում 30-րդ րոպեին Ֆալկաոն է դարձել գոլի հեղինակ ու հաղթանակ պարգևել իր թիմին:
Նշենք՝ երկրորդ կեսում «Բարսելոնան» կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Մեմֆիս Դեպայը վրիպել է 11-մետրանոցից:
Ռոնալդ Կումանի թիմն այս հանդիպումից հետո «Բարսելոնան» շարունակում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր:
























































