«Մոնակոյի» ձախ պաշտպան Էնրիկե Կայոն հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում։
Կատալոնական ակումբի սկաուտները վաղուց են հետևում բրազիլացու խաղին:
Ըստ Gola-ի, «Բարսելոնան» պատրաստ է հունվարին ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկ անել։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Կայոն 17 խաղ է անցկացրել «Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում՝ կատարելով 7 գոլային փոխանցում:
























































