«Ալ-Շորտայի» կիսապաշտպան Սաֆա Հադին շատ մոտ է «Զենիթի» հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին հայտնել է իրաքյան «Ֆուտբոլ» հրատարակության գլխավոր խմբագիր Ալի Նուրին:
«Ռուսական «Զենիթը» շատ մոտ է պայմանագիր կնքել իրաքյան թիմի խաղացող Սաֆա Հադիի հետ և կարող է նրան ձեռք բերել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում»,- գրել է Նուրին իր twitter-ում:
Նուրին նաև ավելացրեց, որ բանակցություններում կարևոր դեր է խաղացել ռուսական ակումբի իրանցի հարձակվող Սերդար Ազմունը: