«Վերոնայի» և Ալբանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլան մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն:
Sky Sport Italia-ի փոխանցմամբ ՝ ակումբներն արդեն պայմանավորվել են տրանսֆերի շուրջ և այժմ սպասում են 19-ամյա ֆուտբոլիստի գործարքի հաստատմանը:
Հաղորդվում է, որ տրանսֆերի գումարը կկազմի 20 միլիոն եվրո, գումարած 4 միլիոն բոնուս, իսկ ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանը կավարտվի «Վերոնայում»: