Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) մամուլի քարտուղարությունը հրապարակել է հոկտեմբերի 25-ի դրությամբ մարզիկների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Առաջին տասնյակում փոփոխություններ չեղան: Առաջատարը ավստրալացի Էշլի Բարտին է, երկրորդ տեղում Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոն է, լավագույն եռյակը եզրափակում է չեխ թենիսիստուհի Կարոլինա Պլիշկովան։
WTA վարկանիշային աղյուսակը հոկտեմբերի 25-ի դրությամբ
1: Էշլի Բարտի (Ավստրալիա)՝ 9076 միավոր
2 (2). Արինա Սոբոլենկո (Բելառուս) — 6750
3 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) — 5320
4 (4): Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա) — 4708
5 (5). Գարբինիեր Մուգուրուզա (Իսպանիա) — 4425
6 (6). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) — 4096
7 (7): Մարիա Սաքքարի (Հունաստան) — 4005
8 (8). Օնս Ժաբեր (Թունիս) — 3455
9 (9). Բելինդա Բենչիչ (Շվեյցարիա) – 3365
10 (10): Նաոմի Օսակա (Ճապոնիա) — 3326