Ֆուտբոլի Ֆրանսիայի ներքին առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Մարսելն» ընդունել էր ՊՍԺ-ին:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: 57-րդ րոպեին Աշրաֆ Հակիմին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից: Երկրորդ խաղակեսում ևս գոլեր չգրանցվեցին: Այս ոչ-ոքիից հետո ՊՍԺ-ն 28 միավորով առաջատարն է, իսկ «Մարսելը» 18 միավորով 4-րդ տեղում է: