«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կմնա թիմի ղեկին անկախ Լա լիգայի 10-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղից։
«Այո, իհարկե, Կումանը կշարունակի աշխատանքը Կլասիկոյից հետո»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
«Բարսելոնան» «Ռեալին» կհանդիպի հոկտեմբերի 24-ին Երևանի ժամանակով 18:15-ին։