Նեապոլում կայացել է Ա Սերիայի 8-րդ տուրի հանդիպումը, որում «Նապոլին» ընդունել է «Տորինոյին»: «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է տանտերերի՝ 1-0 հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գնդակը 81-րդ րոպեին հեղինակել է Վիկտոր Օսիմխենը:
Նշենք՝ առաջին կեսի միջնամասում Լորենցո Ինսինյեն չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը:
«Նապոլին» 24 միավոր է վաստակել ու նորից բարձրացել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: 2-րդ տեղում գտնվում է «Միլանը», որը 22 միավոր ունի, իսկ եռյակը եզրափակում է «Ինտերը»՝ 17 միավորով: «Տորինոն» 7 միավորով գտնվում է 12-րդ տեղում: