«Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մեկնաբանել է «կարմիր սատանաների» անհաջող ելույթները վերջին խաղերում.
«Մենք ցավում ենք երկրպագուների համար: Նրանք մեզ աջակցում են, հատկապես արտագնա խաղերում, նրանք լավագույնն են: Նրանք ավելիին են արժանի:
Մենք ամեն հնարավոր բան կանենք, որպեսզի նրանք երջանիկ լինեն:Բայց մենք 14 միավոր ունենք, մենք դեռ տիտղոսի համար պայքարի մեջ ենք: Չենք հանձնվի մինչև վերջ:
Իհարկե մենք հիասթափվածենք: Բոլորի համար տխուր է, բոլորը վշտացած են: Սակայն երբ դու խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և չես հաղթում խաղերում, այլ կերպ չես կարող արձագանքել: Բայց մենք պետք է միասին լինենք»,-Մատիչի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը:
ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ում արդեն 3 խաղ է՝ չի կարողանում հաղթել: 8 տուրից հետո Սուլշերի թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում՝ իր ակտիվում ունենալով 14 միավոր: