Սամբոյի 2021թ. պատանեկան ու երիտասարդական առաջնության առաջին օրը հայ սամբիստները երեք մեդալ են ապահովել:
Պատանիների 58 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանն արդեն նվաճել է բրոնզե մեդալ:
Իսկ օատանիների 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը և երիտասադների +98 կգ քաշային Դավիթ Հարությունյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, հասել են եզրափակիչ՝ ապահովելով նվազագույնը արծաթե մեդալներ:
Հիշեցնենք՝ սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը մեկնարկել է Սալոնիկ քաղաքում ու կտևի մինչև հոկտեմբերի 17-ը:
Մեր թիմի կազմում ընդգրկված է 11մարզիկ, ինչպես նաև՝ մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: