ԱՄՆ-ում տեղի ունեցան թենիսի Indian Wells-ի մրցաշարի 1/8 եզրափակչի հանդիպումները։
Կարեն Խաչանովը երկու սեթում (4-6, 6-7) զիջեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլուն։ Պարտություն կրեց նաև մրցաշարի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը, որը 1-2 հաշվով (6-4, 4-6, 3-6) զիջեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին նաև Թեյլոր Ֆրիցը, Ստեֆանոս Ցիցիպասը և Ալեքսանդր Զվերևը։