«Ֆիորենտինան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրայի հետ: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։
Ֆլորենցիայի ակումբը պատրաստ է երկարաձգել 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը:
Գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2021 թվականի հունիս: