Մադրիդի «Աթլետիկոն» մոտ է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ձեռքբերմանը։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, կողմերը համաձայնության են հասել ուրուգվայցի հարձակվողի տրանսֆերի շուրջ։ Կավանին համաձայնեցրել է նաև անձնական պայմանագրի դրույթները մադրիդյան թիմի հետ։
Նշենք, որ Կավանին դուրս էր մնացել ՊՍԺ-ի հայտացուցակից այսօր կայանալիք «Լիլի» դեմ խաղի համար։
Հիշեցնենք, որ Էդինսոն Կավանիի պայմանագրի ժամկետը փարիզյան թիմի հետ լրանում է գալիք ամառ։