«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է առաջնության ՝ սեպտեմբերի լավագույն խաղացող: Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:
Պորտուգալացին անցած ամիս 3 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:
Մրցանակին հավակնում էին նաեւ Ժոաո Կանսելոն («Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Ալան Սեն Մաքսիմենին («Նյուքասլ»), Իսմայլա Սարին («Ուոթֆորդ») եւ Անտոնիո Ռուդիգերը («Չելսի»):