Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունել է «Լացիոյին»։
Հանդիպման 34-րդ րոպեին գրանցվել է չափազանց տարօրինակ գոլ։ Գնդակը «Ռոմայի» դարպասում հայտնվել է օդում շատ երկար ժամանակ մնալուց հետո։ «Ռոմայի» ֆուտբոլիստների, այդ թվում դարպասապահ Պաու Լոպեսի կոպտագույն սխալից հետո գնդակը հայտնվել է դարպասում։
Գոլը արձանագրվել է Ֆրանչեսկո Աչերբիի անվան դիմաց։