Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականն առաջին խաղակեսից հետո հաղթում է Իտալիայի ընտրանուն:
17-րդ րոպեին Ֆերան Տոռեսը բացել է խաղի հաշիվը, իսկ 45-րդ րոպեին դարձել է դուբլի հեղինակ:
Այս գոլից 3 րոպե առաջ հանդիպման գլխավոր մրցավար Սերգեյ Կարասևը հեռացրել է Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիին: