«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» մասին.
«Նրանք մնում են ֆուտբոլիստների մի խումբ, ոչ թե թիմ: Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շուտ խորացրեց խնդիրը, քան այն լուծեց: Ահա, թե ինչու չնայած հիանալի կազմին, նրանք դեռ թոփ-4-ի մյուս թիմերի մակարդակին չեն:
Նրանք 5 միավոր են կորցրել վերջին 2 տնային խաղում, և դա ընդգծում է նրանց անկայունությունը»,- Կարագերի խոսքերն է փոխանցում The Telegraph-ը: