Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն կարծիք է հայտնել Եվրոպայի առաջնությունից հետո հավաքականում ելույթների մասին, որում նա քննադատությունների էր ենթարկվում.
«Ես երբեք ոչ մի եվրո չեմ վերցրել Ֆրանսիայի հավաքականում ելույթների համար, և միշտ իմ երկրի համար կխաղամ անվճար: Բայց նախևառաջ ես երբեք չեմ ցանկացել խնդիրներ ստեղծել:
Մի պահ ես զգացի, որ սկսում եմ խնդիր դառնալ, նույն զգացողությունները ունեցան նաև այլ մարդիկ: Ասում էին, որ իմ էգոն էր պատճառը, որ Ֆրանսիայի հավաքականին ստիպում էր պարտվել, որ ես չափազանց շատ բան էի ցանկանում ու որ առանց ինձ, հետևաբար, թիմը կարող էր հաղթել:
Ամենակարևորը Ֆրանսիայի հավաքականն է, և եթե հավաքականն առանց ինձ ավելի երջանիկ կլինի, ապա ես պատրաստ եմ հեռանալ:
Հանդիպել եմ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեի հետ, մենք սա քննարկել ենք: Ես ասել եմ, որ գոհ չեմ նրանից, որ մարդիկ ինձ «կապիկ» էին ասում Շվեյցարիայի հետ խաղում չիրացրած 11-մետրանոցի համար: Ընդ որում, ես չեմ հերքում, որ չիրացրած 11-մետրանոցն իմ մեղքն էր»,- Մբապեի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը: