«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նույն ստուդիայում է հայտնվել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ։ Երկու թիմերն էլ Ա Սերիայի 7-րդ տուրում հաղթանակ են տարել։
«Գերազանց աշխատանք, Սպալետոնե։ Դու ինչ է, ուզում ես հաղթե՞լ բոլոր խաղերը»,- ասել է Մոուրինյուն։
«Զգույշ։ Դու վտանգավոր ես»,- պատասխանել է Սպալետին։
«Իմ կարծիքով՝ դու պիտի հաղթես հաջորդ արտագնա խաղը»,- ասել է Մոուրինյուն։
Ա Սերիայի 9-րդ տուրում «Նապոլին» կհյուրընկալվի «Ռոմային», հենց այդ խաղն էլ նեապոլիտանցիների հաջորդ արտագնա հանդիպումն է։