Իտալական Ա Սերիայի 7-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Էմպոլիին»: Ընթանում է խաղի երկրորդ կեսն ու հռոմեացիները հաղթում են 2-0 հաշվով։
Նախ 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Պելեգրինին, ապա 48-րդ րոպեին Աբրահամի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, իսկ վրա հասած Մխիթարյանը մոտ տարածությունից գրավեց դարպասի ձախ անկյունը՝ հաշիվը դարձնելով 2-0: