Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչները հայտնում են, որ հնարավոր է մրցաշարին մասնակցելու իրավունք տան այն թենիսիստներին, որոնք պատվաստված են: Այդ որոշումը կազդի Ավստրալիայում կայանալիք բոլոր մրցաշարերի վրա:
The Age-ն հայտնում է՝ այդ որոշման բացասական կողմն այն է, որ որոշ աստղեր կարող են հրաժարվել մասնակցությունից: Այս ամենի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել Նովակ Ջոկովիչը, Դանիիլ Մեդվեդևը, Ստեֆանոս Ցիցիպասն ու Արինա Սաբալենկան:
Հաղորդվում է, որ ATP-ի ու WTA-ի թենիսիստների միայն կեսն է պատվաստված: