«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է «Բարսելոնան» գլխավորելու հնարավորության մասին հարցին:
«Նման մեծ ակումբի հանդեպ հարգանքով հանդերձ՝ ես իմ անցյալին դեմ չեմ գնա։
Ես նախկինում մարզել եմ «Ռեալը», հիմա մարզում եմ, այնպես որ չեմ կարող այս ամենին դեմ գնալ»,-իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում մադրիդյան ակումբի կայքը։