Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Սաութհեմփթոնին»:
Տանտերերը Չալոբայի գոլի շնորհիվ 9-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան: 60-րդ րոպեին Ջեյմս Ուորդ-Պրոուզը խփեց պատասխան գնդակը՝ 1-1: Նույն ֆուտբոլիստը 17 րոպե անց ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից: 84-րդ ու 89-րդ րոպեին «ազնվականները» կարողացան մեկական անգամ աչքի ընկնել ու հաղթանակ տոնել 3-1 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Չելսին» 16 միավորով առաջատարն է, իսկ «Սաութհեմփթոնը» 4 միավորով մնաց 17-րդ տեղում: