«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Չգիտեմ, թե նա դեռ քանի տարի կարող է խաղալ: Եթե ոգևորությամբ դատենք, ապա կարող եմ ենթադրել, որ հավերժ:
Այդ գլխով Զլատանը ցանկացած խնդիր կհաղթահարի: Նա իսկապես անհավանական մոտիվացիա ու կիրք ունի: Եթե կարողանայի նման նվեր անել, նրան ֆուտբոլային երկարակեցություն կնվիրեի»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն: