Անգլիական Պրեմիեր-լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» այսօր՝ հոկտեմբերի 2-ին, սեփական հարկի տակ ընդունել է «Էվերթոնին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը բացվել է առաջին կեսի վերջնամասում: 43-րդ րոպեին աչքի է ընկել մանկունիացիների հարձակվող Անտոնի Մարսիալը:
65-րդ րոպեին «Էվերթոնի» կիսապաշտպան Էնդրոս Տաունսենը հավասարեցրել է հաշիվը, իսկ 86-րդ րոպեին մերսիսայդցիների պաշտպան Յերի Մինայի գոլը չեղարկվել է:
Նշենք՝ «Էվերթոնի» հետ խաղը Ռոնալդուի համար դարձել է 200-րդը «կարմիր սատանաների» կազմում ԱՊԼ-ում: Անգլիայի առաջնությունում անցկացրած 200 խաղում Ռոնալդուն 87 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Այս մրցաշրջանում՝ ՄՅՈՒ վերադառնալուց հետո, Ռոնալդուն բոլոր մրցաշարերում 5 հանդիպման է մասնակցել և դարձել 5 գոլի հեղինակ: