Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի ֆեյսբուքյան էջը քվեարկություն է անցկացնում՝ պարզելու առաջնության՝ սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչին:
Թեկնածուների թվում են «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և «Նոայի» գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը:
Այս մասնագետների թիմերը սեպտեմբերին անցկացրել են 3-ական խաղ և վաստակել 7-ական միավոր:
Քվեարկությանը մասնակցեք հետևյալ հղումով:
Լավագույն մարզիչը որոշվելու է երկրպագուների և փորձագետների քվեարկությամբ: