«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա: Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ ՝ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է 24-ամյա խաղացողի տրանսֆերով: Նշվում է, որ «քաղաքաբնակների» ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ :
Ընթացիկ մրցաշրջանում Պաուն մասնակցել է 6 հանդիպման: