Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Անտվերպեն»-«Այնտրախտ» (0-1) հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Բելգիացի երկրպագուները տրիբունայից ճայթրուկ են նետել հյուրերի դարպասապահ Կևին Տրապի ուղղությամբ, որը բառացիորեն պայթել է նրա ոտքերի տակ:
31-ամյա ֆուտբոլիստն ընկել է խոտածածլի, նրան անհրաժեշտ է եղել բժիշկների օգնությունը: Բարեբախտաբար, Տրապը լուրջ վնասվածքներ չի ստացել և կարճ դադարից հետո կարողացել է շարունակել խաղը:
ՈւԵՖԱ-ն դեռ չի մեկնաբանել այս միջադեպը, սակայն, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցներ կկիրառվեն Անտվերպենի նկատմամբ: