«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզան խոսել է թիմի վատ մեկնարկի մասին ու պատասխանել գլխավոր մարզիչ Մասիմիլիանե Ալեգրիի հետ ունեցած տարաձայնությունների մասին հարցին:
«Ես երբեք ոչ մի խնդիր չեմ ունեցել մարզչի հետ, այդ ամենը ԶԼՄ-ների հորինվածքն է: Ես անում եմ այն, ինչ նա խնդրում է, ոչ մի խնդիր չկա:
Ես գիտեմ, որ դուք՝ լրագրողներդ, սիրում եք, երբ «Յուվենտուսը» վատ է մեկնարկում ու սկսում եք անմիտ բամբասանքներ քննարկել: Բայց մենք բոլորս աջակցում ենք մարզչին ու ուզում ենք, որ «Յուվենտուսը» վերադառնա սկուդետոյի համար պայքարին»,-Կյեզայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:























































