ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած գոլը (2-0) ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն գոլը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Արգենտինացի ֆուտբոլիստը 74-րդ րոպեին հանդիպման վերջնական արդյունքը գրանցեց լուսատախտակի վրա՝ խփելով իր առաջին գոլը փարիզյան թիմի կազմում: