Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնութանը:
Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և ավագ մարզիչ Էդգար Ենոքյանը հավաքականի կազմում ընդգրկել են Արսեն Հարությունյանին (61 կգ), Վազգեն Թևանյանին (65 կգ), Արման Անդրիասյանին (70 կգ) և Արման Ավագյանին (79 կգ):
Տղաները հանդես կգան հոկտեմբերի 2 –ին սկսվող աշխարհի առաջնությունում:
Մասնագետները նշում են, որ մերոնց ընդհանուր մարզավիճակը լավ է և նրանք մրցագորգ կելնեն հաջողության հասնելու, մրցանակակիր դառնալու նպատակով: