Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնան» պարտվեց «Բենֆիկային» (0-3):
Այսպիսով, մարզիչ Ռոնալդ Կումանի թիմը ՉԼ այս խաղարկության առաջին երկու տուրերում միավորներ չի վաստակել ու չի գրավել մրցակիցների դարպասը՝ բաց թողնելով 6 գնդակ:
Այս պահին խմբային փուլի բոլոր մասնակիցներից միայն «Մալմյոն» ունի ավելի վատ ցուցանիշ․ շվեդական ակումբը նույնպես կրել է երկու պարտություն և գոլ չի խոել, բայց բաց է թողել 7 գնդակ:
Երրորդ տուրում «Բարսելոնան» տանը կխաղա Կիևի «Դինամոյի» հետ, իսկ «Մալմյոն» արտագնա խաղում կհանդիպի «Չելսիի» հետ:
























































